Երևանի ավագանին ապրիլի 28-ին հերթական նիստը կգումարի, որի ժամանկ որոշում կընդունի վարձավճարների և կառուցապատման վճարների չվճարման հետևանքով առաջացած տույժերի վճարման պարտականությունից ազատելու մասին։
Որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 1-ին կետով սահմանված ժամանակահատվածում, Երևանի քաղաքապետարանի և տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերում վարձակալի ուկառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից, համապատասխանաբար վարձավճարների և կառուցապատման վճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա տույժը (տուգանքը) կսահմանվի 0%:
Պայմանագրերով սահմանված, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 1-ին կետով սահմանված ժամանակահատվածում առաջացած, և չվճարված վարձավճարների ու կառուցապատման վճարների վճարման վերջնաժամկետ կսահմանվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: