9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
«Այլևս կարիք չկա մուտքագրել դիմողի ամուսնու և երեխաների տվյալները (ՀԾՀ, ծննդյան վկայականի համար…), դրանք կմուտքագրվեն ինքնաշխատ եղանակով։
Եթե նախկինում մուտքագրման խնդիր եք ունեցել, կարող այժմ նորից փորձել։
Արդեն վճարվել է 72.000 երեխայի աջակցության գումար, դեռևս մշակման փուլում է ավելի քանի 100.000 դիմում, որոնց գումարները կփոխանցվեն շաբաթվա ընթացքում. https://dimum.ssa.am/», – նշում է նա։