Հրապարակվել է ՌԴ-ում COVID-19-ից մահացած բուժաշխատողների ցանկը. զոհերի թվում հայեր կան

Հրապարակվել է Ռուսաստանում COVID-19-ի համավարակի ժամանակ մահացած բուժաշխատողների հիշատակման ցանկը. մահացու վիրուսի զոհերի թվում կան նաեւ հայ բուժաշխատողներ: Ցանկում երկու հայ բուժաշխատողի անուն է` 69-ամյա Մոսկվայի Սեչենովսկի համալսարանի համաճարակաբան Արփիկ Աշոտովնա Ասատրյանի եւ 55-ամյա բուժքույր Սվետլանա Վալերիեւնա Դավթյանի` Սանկտ Պետերբուրգի Պատերազմների վետերանների հիվանդանոցից:

Ընդհանուր առմամբ, ցուցակում 33 բուժաշխատող է նշված, որոնցից երկուսը Բելառուսից են: Ամենաերիտասարդ բուժաշխատողը 29 տարեկան էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել