Գեղարքունիքում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք․ մարզպետ

ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք։

Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման եւ ինքնամեկուսացման գործընթացը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել