Կորոնավիրուսից մահվան նոր 1 դեպք է գրանցվել, հիվանդացության` նոր 81 դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 1677, որից 803-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 846-ը, բացասական թեստերը եղել են՝ 17 342-ը, մահվան դեպքերը՝ 28-ը:

Մահվան դեպքի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 81 նոր դեպք և 75 առողջացած։

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը  1596 էր, բուժվածները՝ 728-ը, փաստացի բուժվողները՝ 841-ը, բացասական թեստերը՝ 16 552-ը, մահվան դեպքերը՝ 27-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել