Պարետի որոշմամբ աշխատողների իրազեկման տեղեկատվական թերթիկում լրացումներ են կատարվել

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մարտի 31-ի N 27 որոշմամբ հաստատված Աշխատողների իրազեկման տեղեկատվական թերթիկում ապրիլի 23-ի որոշմամբ որոշ լրացումներ են կատարվել, որոնք ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

– Ի՞նչ է վիրուսը

Կորոնավիրուսները կարող են առաջացնել ինչպես թեթև (սուր շնչառական վարակ, հարբուխ), այնպես էլ ծանր ընթացքով հիվանդություններ, օրինակ՝ Ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS): Հավանական է, որ վիրուսն ունի կենդանական ծագում, և այժմ կան ապացույցներ, որ այն կարող է փոխանցվել մարդուց մարդ:

– Որո՞նք են ախտանշանները

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում) բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

– Ինչպե՞ս է տարածվում վիրուսը

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ.

1) Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով: Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

– Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրվա մեկուսացում՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ անապահով երկրներից վերադարձած ճանապարհորդների և Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

– Ովքե՞ր են գտնվում ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում.

1) Թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

2) 65 և բարձր տարիքի անձինք,

3) Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (COPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք,

5) Մանկահասակ երեխաներ և նորածիններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել