Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկություն է տարածել դեպի Ծիծեռնակաբերդ վիրտուալ երթին մասնակցող քաղաքացիների մասին, որում ասվում է․
«Այսօրվա ապրիլքսանչորսյան վիրտուալ երթին մասնակցելու համար այս պահին ստացվել է.
1915 համարին՝ 85 հազար 575 անուն
00 374 33 19 15 00 համարին՝ 3715 անուն
Սիրելի հայրենակիցներ. հաղորդագրությունը գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին:
– Հնարավորության դեպքում գրեք հայատառ,
– Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,
– Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,
– Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,
– Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,
– Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալոu»,-նշում է վարչապետը։