Կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք է ավելացել, գրանցվել` 3 նոր մահ․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 1596, որից 728-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 841-ը, բացասական թեստերը եղել են՝ 16 552-ը, մահվան դեպքերը՝ 27-ը:

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 87, 84 և 81 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 73 նոր դեպք և 69 առողջացած։

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը  1523 էր, բուժվածները՝ 659-ը, փաստացի բուժվողները՝ 840-ը, բացասական թեստերը՝ 15 960-ը, մահվան դեպքերը՝ 24-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել