Վոլգոգրադում գիտնականները սաղավարտ են ստեղծել` կորոնավիրուսից պաշտպանվելու համար

Գիտնականների մի խումբ Վոլգոգրադի պետական ​​բժշկական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Վորոբյովի գլխավորությամբ ստեղծել է սաղավարտ՝ կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու համաի: Սարքը կարելի է գնել մոտ հազար ռուբլով: Այդ մասին հայտնում է V1.ru- ն:

Սկզբնապես պլանավորված էր, որ այն մարդիկ, որոնք ունեն սեզոնային փոշու ալերգիա, կօգտագործեն այն:

Սաղավարտը անվանել են Венец-34, այն կշռում է մոտ 1,5 կիլոգրամ և հագեցած է օդը մաքրելու և օդափոխում ունեցող ֆիլտրով, գրում է РИА Новости- ն: Գիտնականները ենթադրում են, որ սաղավարտը օգտակար կլինի բժիշկների, արդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցների և ալերգիա ունեցող գյուղատնտեսական ոլորտի աշխատողների համար:

Գյուտարարներն արդեն փաստաթղթեր են ներկայացրել արտոնագրի գրանցման համար և ներկայումս բանակցում են դրա զանգվածային արտադրության մեկնարկի վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել