Ծաղկաբեր գյուղում բնակարանային գողությունը կատարել էր 49-ամյա համագյուղացին

Ապրիլի 16-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ծաղկաբեր գյուղի մի տնակից գողացել են տարբեր իրեր՝ տուժողին պատճառելով մոտ 450 հազար դրամի վնաս։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ դռների փականները բացելով են ներս մտել։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Սպիտակի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է տուժողի  49-ամյա համագյուղացին։ Նրա և կատարվածի առնչության վերաբերյալ տեղեկությունների հիմնավորումից հետո Սպիտակի ոստիկանները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։ Տղամարդը տվեց խոստովանական բացատրություն։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց գողոնի մի մասը. մյուս մասը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել