ՄԻՊ-ի աջակցությամբ թույլատրվել է դատապարտյալին դեղորայքով ապահովող ազգականի տեղաշարժը

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ արտակարգ դրության սահմանափակումների պատճառով քրեկատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալը չի կարողանում ստանալ անհրաժեշտ դեղորայքը:

Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։

Նա հայտնել է, որ դատապարտյալին նշանակված դեղորայքը մշտապես փոխանցում են ազգականները, իսկ սահմանափակումների պատճառով ներկայում չի թույլատրվում դատապարտյալի ազգականին տեղաշարժվել. մի քանի
անգամ կանգնեցրել են մեքենան և հետ ուղարկել:

Մարդու իրավունքների պաշտպանի և Պարետատան համագործակցության արդյունքում տրվել են անհրաժեշտ ցուցումներ դատապարտյալին դեղորայքով ապահովող քաղաքացու հետագա տեղաշարժը թույլատրելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել