Դանակահարություն Կոտայքի մարզում․ 39-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն

Ապրիլի 19-ին, կեսգիշերին մոտ, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել մի տղամարդ։

Ոստիկանության Կոտայքի բաժնի և Աբովյանի քննչական ստորաբաժանման ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ տղամարդը դանակահարվել է։

Աբովյանից Ջրաբեր գյուղ տանող ճանապարհին հիվանդանոց տեղափոխվածը վիճաբանել էր 39-ամյա մի քաղաքացու հետ և դանակահարվել:

Ոստիկանները ճշտեցին 39-ամյա տղամարդու ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ դեպքից ժամեր անց նա ներկայացավ ոստիկանություն, տվեց խոստովանական բացատրություն ու ձերբակալվեց։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել