Զինծառայողների ընտանիքների անդամներին նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայությունները կիրականացվեն անվճար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է զինծառայողների ընտանիքների անդամներին նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայությունները իրականացնել ամբողջությամբ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով, ինչպես նաև կանոնակարգել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով չարորակ հիվանդությունների ճառագայթային բուժման փոխհատուցման հարցը և «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շահառուների հերթագրման գործընթացը:

Ներկայումս «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում զինծառայողների ընտանիքների անդամների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող որոշ ծառայություններ, այդ թվում սրտի վիրահատությունները, իրականացվում են արտոնյալ պայմաններով (համավճարային սկզբունքով)՝ առողջապահության նախարարի հրամանով հաստատված գներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել