Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
Նախատեսվում է, որ ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն իր հաճախորդների և Բյուրոն իր անդամների հաճախորդների վերաբերյալապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, կտրամադրեն ՀՀ հարկային մարմիններին՝ հարկային մարմնի ղեկավարի օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշման հիման վրա՝ բացառապես հարկային մարմնի իրավասության շրջանակներում իրականացվող հարկային հսկողության նպատակներին համապատասխան որպես տեղեկություն օգտագործելու նպատակով։
Ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնին ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ սահմանած կարգով։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի մշակման արդյունքում ակնկալվում է ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկատվության տրամադրումը հարկային մարմիններին, առանց դատարանի որոշման, վերջիններիս կողմից դրանք հարկային հսկողության շրջանակներում օգտագործելու նպատակով: