Արմավիրում արձանագրված ձկնագողության երկու դեպքով առգրավվել են 850 մետր ձկնորսական ցանցեր

Ապրիլի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են կատարել ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի, ՀՀ Արարատի մարզի Զովաշենի ջրամբարի և ՀՀ Արմավիրի մարզի ջրային տարածքներում։

Այս մասին տեղեկացնում են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

ՀՀ Արմավիրի մարզում արձանագրված ձկնագողության երկու դեպքով առգրավվել են 850 մետր ձկնորսական դնովի ցանցեր՝ Երասխահունով գյուղի հարակից լճերից՝ 600 մետր, Ջրառատ գյուղի հարակից լճերից՝ 250 մետր։ Հայտնաբերվել և առգրավվել է նաև մեկ ինքնաշեն փչովի ռետինե նավակ։

Իրավախախտները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել