Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Արարատի մարզպետարանի աջակցությամբ Արտաշատ քաղաքի և 36 համայնքների միայնակ տարեցներին և խոցելի ընտանիքներին բաժանել է առաջին անհրաժեշտության 418 սննդի փաթեթ։
Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից։
Փաթեթներն ընտանիքներին են հասցրել մարզի կամավորները։
Առաջիկայում ընկերությունն օգնություն կտրամադրի նաև մարզի մյուս տարածաշրջանների անապահով ընտանիքներին։