Երկաշաբթյա առցանց դասընթաց՝ աշխատանք փնտրողների համար․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը իրականացնում է երկշաբաթյա առցանց դասընթաց՝ աշխատանք փնտրողների համար:

Դասընթացը բաղկացած է 5 մոդուլներից՝ ինքնաճանաչում, աշխատանքի որոնում, ինչպես դիմել գործատուին, հարցազրույց, աշխատանքի առաջարկ և ամփոփում:

Դասընթացի նպատակն է աջակցել մարդկանց՝ ձեռք բերել աշխատանք փնտրելու հմտություններ, որոնք կօգնեն սեփական նախասիրություններին և հմտություններին համապատասխան աշխատանք գտնելու հարցում:

Դասընթացի մասնակցության հայտը` պետք է  լրացնել մինչև ս.թ.ապրիլի 23-ը:

Դասընթացը կիրականացվի ապրիլի 27-ից՝ մինչև մայիսի 11-ը: 

Մասնակցությունն անվճար է:

Դասընթացին մասնակցելու համար կարող եք լրացնել հայտը՝ այս հղմամբ՝ shorturl.at/epCFO

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել