Փրկարարաները շանը դուրս են բերել գետից և տեղափոխել անվտանգ տարածք

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 21-ին, ժամը 21:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Անկախության փողոցի սկզբնամասում՝ Վարարակ գետը շուն է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել շանը գետից և տեղափոխել անվտանգ տարածք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել