«Վաղը ծանոթանալու ենք մրցունակության հիմնական հմտություններին:
Հեռավար ուսուցման շրջանակում Առաջին ալիքով շարունակվում են հեռարձակվել «Հանրային դասը» և «Բաց դասը», իսկ https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում օրեցօր ավելանում են նոր տեսադասերը։
Ապրիլի 22-ին՝ 08։30-ին, Առաջին ալիքի եթերում կսկսվի «Հանրային դասը»՝
Հայ գրականություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Ակսել Բակունց-Հրանտ Մաթևոսյան. հեղինակների զուգահեռներ
Ֆիզիկա (9-րդ դասարան)
Թեմա՝ Էլեկտրական շղթայի դիմադրության հաշվարկը
Մասնագիտական կողմնորոշում (9-րդ դասարան)
Թեմա՝ Մրցունակության հիմնական հմտությունները
Ֆիզկուլտուրա
11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝
Մաթեմատիկա. Խնդիրների լուծում թվերի գրառման վերաբերյալ
Ֆիզիկա. Էներգիա, կինետիկ և պոտենցիալ էներգիա
08։00-ից https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինեն հետևյալ տեսադասերը՝
Ֆիզիկա (7-րդ դասարան)
Թեմա՝ Մարմինների լողալու պայմանները: Կենդանիների և մարդու լողալը: Նավերի լողալը։ Օդագնացություն
Ֆիզիկա (7-րդ դասարան)
Թեմա՝ Խնդիրների լուծում պինդ մարմինների, հեղուկների և գազերի ճնշումը թեմայից
Քիմիա (9-րդ դասարան)
Թեմա՝ Սպիրտներ
Քիմիա (10-րդ դասարան)
Թեմա՝ Ալյումին: Ալյումինի միացությունները
Աշխարհագրություն (6-րդ դասարան)
Թեմա՝ Համաշխարհային օվկիանոս
Աշխարհագրություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Համաշխարհային տրանսպորտ
Աշխարհագրություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Ավստրալիա և Օվկիանիա
Հայաստանի աշխարհագրություն (9-րդ դասարան)
Թեմա՝ Արագածոտնի մարզ
Բնագիտություն (5-րդ դասարան)
Թեմա՝ Եղանակ թե կլիմա
Մաթեմատիկա (5-րդ դասարան)
Թեմա՝ Կոտորակների բազմապատկումը: Բազմապատկման օրենքները: Բաշխական օրենք
Մաթեմատիկա (5-րդ դասարան)
Թեմա՝ Կոտորակների բաժանումը
Մաթեմատիկա (5-րդ դասարան)
Թեմա՝ Ամբողջի մասի գտնելը: Ամբողջի գտնելն ըստ նրա մասի
Մաթեմատիկա (6-րդ դասարան)
Թեմա՝ Տասնորդական կոտորակների համեմատումը՝ ըստ նրանց դիրքային գրառման
Մաթեմատիկա (6-րդ դասարան)
Թեմա՝ Տասնորդական կոտորակների գումարումը և հանումը
Հանրահաշիվ (10-րդ դասարան)
Թեմա՝ Թվի արկսինուսը և արկկոսինուսը
Հանրահաշիվ (10-րդ դասարան)
Թեմա՝ Թվի արկտանգենսը և արկկոտանգենսը»,-այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։