Ուրախ եմ ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի գլխավոր մասնաշենքի արտաքին լուսավորության վերջնական դիզայն-նախագիծը։ Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը։
«ՀՀ Ազգային ժողովն լինելու է քաղաքամայր Երևանի ամենագեղեցիկ լուսավորված շենքերից մեկը։ Նշեմ, որ նկարում միայն շենքի լուսավորությունն է․ այգու և աստիճանների մասը և ՀՀ դրոշը պատկերված չեն»,-նշել է նա։