«Իրատես» պարբերականի ս.թ. ապրիլի 21-ի համարում, ինչպես նաև պարբերականի կայքում հրապարակված հոդվածում տեղ է գտել ապատեղեկատվություն, մասնավորապես նշվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը տեղի է ունեցել օրենքի խախտմամբ»: Այս մասին հերքում է տարածել «Հայփոստ» ՓԲԸ-ն:
Այդ կապակցությամբ «Հայփոստը» տեղեկացնում է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումն իրականացվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի և ընկերության կանոնադրությամբ սահմանված Դիտորդ խորհրդի կողմից՝ վերջինիս լիազորությունների շրջանակներում: Դիտորդ խորհրդի կազմը ձևավորվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: