Առողջապահության ազգային ինստիտուտը շարունակում է բժշկական տարբեր հաստատությունների բուժաշխատողների համար նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն և բուժմանն ուղղված դասընթացները:
Այս մասին տեղեկացնում են Առողջապահության ազգային ինստիտուտից։
Zoom հարթակի միջոցով դասընթացին մասնակցել են բուժքույրեր և մայրապետեր։
Շարունակական դասընթացի նպատակ է Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված դեպքերի համաճարակաբանական դիտարկման, դեպքերի ճիշտ ախտորոշման, լաբորատոր հետազոտությունների և նմուշառման, հիվանդների տնային խնամքի, հիվանդի կլինիկական վարման, ներհիվանդանոցային վարակի կանխարգելման միջոցների լուսաբանումը և հետագա գործառույթների վարումը: