Սոցապ ծառայության dimum.ssa.am կայքում արդեն կարող եք դիմել 5 ծրագրերի համար

Սոցիալական ապահովության ծառայություն առցանց դիմումների համակարգի՝ Dimum.ssa.am կայքի միջոցով կարող եք դիմել պետական աջակցություն ստանալու համար։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 4-րդ միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա (2006 թվականի ապրիլի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխա) և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝

  1. երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում.
  2. ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսն 2020 թվականի մարտի 25-ի դրությամբ չի աշխատում կամ զրկված է ծնողական իրավունքներից, կամ մահացած է, կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած, կամ անհայտ կորած.
  3. միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում:

4-րդ ծրագրին դիմելու համար սեղմեք այստեղ, այնուհետև անցեք «ծրագրի շահառուներ» բաժինը և լրացրեք ձեր տվյալները (ՀԾՀ-ն սոցիալական քարտի համարն է)։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 6-րդ միջոցառման շահառու են հանդիսանում այն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ, առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում:

6-րդ ծրագրին դիմելու համար սեղմեք այստեղ, այնուհետև անցեք «ծրագրի շահառուներ» բաժինը և լրացրեք ձեր տվյալները (ՀԾՀ-ն սոցիալական քարտի համարն է)։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 6-րդ միջոցառման շահառու է բժշկական կազմակերպություններում հաշվառված և 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ (ներառյալ) առնվազն 12 շաբաթական և ոչ ավելի քան 34 շաբաթական հղիություն ունեցող կինը (այսուհետ՝ հղի կին), ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող և.

  • նրա ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք (չի հանդիսանում վարձու աշխատող),
  • չունի ամուսին (չունի ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնություն կամ ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է)։

Ընդ որում, վարձու աշխատող չէ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձը։

7-րդ ծրագրին դիմելու համար սեղմեք այստեղ, այնուհետև անցեք «ծրագրի շահառուներ» բաժինը և լրացրեք ձեր տվյալները (ՀԾՀ-ն սոցիալական քարտի համարն է)։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու են հանդիսանում այն անձինք, ովքեր 2020թ-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր․

  • հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
  • հանրային սննդի ծառայություններ.
  • զբոսաշրջային ծառայություններ.
  • վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ.
  • մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող.
  • ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ).
  • նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
  • սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
  • զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության)։

Բացառություն են այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլային խմիչք:

8-րդ ծրագրին դիմելու համար սեղմեք այստեղ, այնուհետև ստուգեք ՀՎՀՀ-ն (Հարկ վճարողի հաշվառման համարը), դիմում մուտքագրեք։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման շահառու են մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքները, որոնք բավարարում հետևյալ պայմաններին՝

  1. Երեխայի երկու ծնողը կամ միայնակ ծնողը 2020թ. մարտի 12-ի դրությամբ չի ունեցել գրանցված աշխատանք և 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի ․
  2. մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում ․
  3. 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք ունենալու դեպքում՝ երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել է 500 000 դրամը.
  4. երեխայի ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չէ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության միավորը բարձր չէ 28.00-ից.
  5. անհատ ձեռնարկատեր հանդիսացող երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի գործունեությունը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված է։

9-րդ ծրագրին դիմելու համար սեղմեք այստեղ, դիմում մուտքագրեք։

Վերջում ավելացնենք, որ եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել