Առաջին կին անտառտնտեսության ղեկավարը ՀՀ-ում՝ Իրինա Հովհաննիսյան

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի հրամանով Իրինա Պարույրի Հովհաննիսյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Ստորև ներկայացնում ենք Իրինա Հովհաննիսյանի կենսագրությունը․ 
2009-ին ավարտել է «Գալիք» համալսարանը՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի որակավորում։
2018-ին վերապատրաստվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ հանրային քաղաքականություններ և շահերի պաշտպանություն կրթական ծրագրով

Մասնակցել է մի շարք միջազգային վերապատրաստման ծրագրերի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում և Ալբանիայում։

2014 թվականից հանդիսանում է «Աստղացոլք» ՀԿ նախագահ
2011-2014 թթ.  – «World Vision international organization» կազմակերպության  Ճամբարակի տարածաշրջանային զարգացման ծրագրի թիմի ղեկավար
2009-2011 թթ․ –  «Աստղացոլք» ՀԿ-ի դրամաշնորհների կառավարիչ
2005-2008 թթ․– Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար
1996-2004 թթ․ – «Հայաստանի հեռախոսային ցանցեր» ՓԲԸ կադրերի բաժնի պետ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել