Քաղաքապետի որոշմամբ 9 միլիոն դրամ է հատկացվել ընկերությանը՝ աշխատակիցներին խրախուսելու նպատակով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլ 6-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ին 9 միլիոն 339 հազար դրամ է տրամադրվել։

Կարգադրության մեջ նշվում է, որ այն նվիրաբերվել է որպես աջակցություն՝ 2020թ. առաջին եռամսյակում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ընկերության աշխատակիցներին խրախուսելու նպատակով։

Հավելենք, որ կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա, իսկ կարգադրության կատարման հսկողությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել