Օգտվելով արտակարգ դրությունից՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն կատարում է աշխատողների ջարդ. աշխատակիցն ահազանգում է

«Արարատցեմետ» ՓԲԸ-ի ղեկավարությունը կատարում է աշխատողների ջարդ՝ չերկարացնելով որոշակի ժամկետով պայմանագիր ունեցող աշխատողների պայմանագրերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատակից Հենրիկ Խեչումյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Պարոն Նիկոլ Փաշինյան, Ձեզ է դիմում «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատակից Հենրիկ Խեչումյանը:

Հենց հիմա օգտվելով արտակարգ դրությունից «Արարատցեմետ» ՓԲԸ-ի ղեկավարությունը կատարում է աշխատողների ջարդ՝ չերկարացնելով որոշակի ժամկետով պայմանագիր ունեցող աշխատողների պայմանագրերը։

Նշեմ, որ հեռացվողները միշտ եղել են բողոքի ակցիանների առաջնագծում և տարբեր սոցիալական մեդիադաշտերում ներկայացրել իրենց քաղաքական հայացքները։

Խնդրում եմ՝ միջամտել այս անօրինականությանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել