Հոգևորականության գործունեության մեջ ավելի շատ քաղաքականություն կա, քան «Աստվածաշնչից» բխող գործունեություն․ Փաշինյան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Հայաստանում հիասթափվելու կոնկրետ պատճառ ունի հոգևարականությունը։

«Ինչքան ավելի է ընդգծվում գաղափարական իշխանության գոյության փաստն, այդքան ակնհայտ է դառնում է հոգևոր կյանքի սակավությունը։ Ինչքան իշխանությունն արժեքներ է փորձում սերմանել ՀՀ-ում, այդքան ակնհայտ է դառնում, որ հոգևոր կյանքը արժեքների ու գաղափարների սերմանման հարցում ունի մեծ բացեր ու մեծ պրոբլեմներ, և դա հոգևորականության համար առաջացնում է լրջագույն հիասաթափություն ու դիկսոմֆորտ։ Մենք շատ դեպքերում տեսնում ենք հոգևորականության գործունեության մեջ ավելի շատ քաղաքականություն, երբեմն քաղաքական ինտրիգներ, քան էության մեջ, ուղիղ ասեմ, «Աստվածաշնչից» ու դրա գաղափարախոսությունից բխող գործունեություն։ Ես՝ որպես մարդ, ով շատ կարևոր է համարում քրիստոնեական տեսությունը, հարց եմ տալիս, թե այսօրվա հոգևոր կյանքն արդյոք մոտեցնում է Նոր կտակարանին ու նրա գաղափարախոսությանը, ու ես վստահ չեմ որ կարող եմ այդ հարցին դրական պատասխան տալ»,-նշել է վարչապետը։

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին շրջանում իշխանության և հոգևորականության միջև հեռակա բանավեճ է ընթանում, այն բանից հետո, երբ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարևորել էր համավարակի պայմաններում փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Դրաաից հետո վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քննադատություն էին հնչեցրել Կաթողիկոսի հասցեին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել