5 և 10 միլիոնի փոխարեն բանկը կվճարի 7 և 16 միլիոն բանկային ավանդների հատուցում․ նոր նախագիծ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը: ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը առաջարկում է դրանք փոխել։

Գործող «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված են հատուցման՝ հինգ եւ տասը միլիոն ՀՀ դրամ սահմանաչափեր՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների փոխհատուցման համար այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ:

Նախագծով առաջարկվում է դրամային ավանդների փոխհատուցման սահմանաչափն ավելացնել վեց միլիոն ՀՀ դրամով, իսկ արտարժութային ավանդների փոխհատուցման սահմանաչափը՝ երկու միլիոն ՀՀ դրամով:

Հեղինակը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչպես նաեւ դրա հետեւանքների հաղթահարման հետագա ժամանակաշրջանում ՀՀ բանկային համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման, ներգրավված ավանդների գումարի պահմանման ու ավելացման, ավանդների կառուցվածքում դրամային ավանդների տեսակարար կշռի մեծացման անհրաժեշտությամբ, ինչի արդյունքում բանկային համակարգն առավել մեծ հնարավորություններ կունենա ընդլայնելու տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող վարկային միջոցների ծավալները, ինչն էլ իր հերթին կնպաստի տնտեսական ակտիվության բարձրացմանն ու համավարակի տնտեսական հետեւանքների հաղթահարմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել