Նախարարը «Հայփոստ» ՓԲ ընկերության անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ, «Հայփոստ» ՓԲԸ Դիտորդ խորհրդի նախագահ Արմեն Աբրոյանը, ս. թ. ապրիլի 20֊ին «Հայփոստ» ՓԲԸ ղեկավար անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Կարապետյանին:

Նախարարի տեղակալը կարևորել է «Հայփոստ» ՓԲ ընկերության ռազմավարական նշանակությունը, նշել, որ դրանում հանրությունը համոզվեց վերջին ամիսներին ՀՀ ողջ տարածքում իրականացված աշխատանքների շնորհիվ: Այդ գործում մեծ ներդրում ունի կառույցի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակից, և նախարարության անունից Աբրոյանը շնորհակալություն է հայտնել նրանց, ինչես նաև Հայկ Ավագյանին՝ իր վերջին 13 տարիների նվիրված ու բեղմնավոր աշխատանքի համար: 

Ներկաներին Արմեն Աբրոյանը ներկայացնել է «Հայփոստ» ՓԲԸ նորանշանակ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Կարապետյանին, ով այսուհետ իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցնելու է ընկերության հետագա զարգացմանը:

Նորանշանակ տնօրենը շնորհակալություն է հայտնել Դիտորդ խորհրդին վստահության համար, նշել, որ ուրախ է վերադառնալ հայրենիք և իր կուտակած փորձն ու գիտելիքները ներդնել ի բարօրություն Հայաստանի Հանրապետության: Նա նշել է, որ ահռելի աշխատանք է սպասվում կառույցի թվայնացման, կորպորատիվ մշակույթի ներդրման, մատուցվող ծառայությունների կատարելագործման և շահութաբերության բարձրացման գործընթացների շուրջ և համոզված է, որ առանց խնդիրների կկարողանան անձնակազմի հետ հաղթահարել բոլոր դժվարությունները:

Հայկ Կարապետյանի կենսագրական տվյալներ 


Աշխատանքային փորձ

2019թ. հուլիս — 2020 ապրիլ, 

Round Bank («Բանկ Ռաունդ» ՍՊԸ) քՄոսկվա,

Պրոդուկտների գծով տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ  

Օգոստոս  2016 — հունվար 2019 

VEON GROUP (ՎԵՈՆ Արմենիա ՓԲԸ) քԵրևան,

Կոմերցիոն տնօրեն, CCO 

2014 Հոկտեմբեր —2016 Օգոստոս

MEGAFON («ՄեգաՖոն» ՀԲԸ), քՄոսկվա 

Ֆինանսական ծառայությունների գծով տնօրեն  

2011 Հոկտեմբեր —2014 Սեպտեմբեր

MEGAFON («ՄեգաՖոն» ՀԲԸ), քՄոսկվա

Մանրածախ ֆինանսական պրոդուկտների գծով ղեկավար 

2010թ. Օգոստոս – 2011 թ. Սեպտեմբեր, 

MTT, Multiregional Traansit Telecom,  (Միջտարածաշրջանային ՏրանզիտՏելեկոմ ԲԲԸ), քՄոսկվա

Ինտերնետային բիզնեսի նախագծերի բաժնի տնօրեն 

2008թ. Օգոստոս – 2010 թ. Օգոստոս 

Viva-Cell MTS ՄՏՍ Հայաստան («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ), ք Երևան

Մատակարարման բաժնի ղեկավար 

2007թ. Մայիս – 2008 թ. Օգոստոս 

Qiwi (Qiwi-Հայաստան) Երևան, 

Տնօրեն 

2006թհուլիս – 2007 թվականի 

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը Մոսկվայում 

Հատուկ նախագծերի գծով ներկայացուցչության ղեկավարի տեղակալ  

Կրթություն
Ն.Է. Բաումանի անվան ՄՊՏՀ, Ինֆորմատիկայի և կառավարման համակարգերի ինժեներ  մասնագիտությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել