Հանրային ֆինանսների կառավարման փորձգետ Հովհաննես Ավետիսյանն անդրադարձել է նավթի գնի նվազման հարցին։ Այս մասին նա գրում է․
«Տարեթվերը նայեք, այսպիսի բան նավթի գոյության օրվանից չի եղել, ու դժվար էլ դեռ լինի: Քիչ առաջ ամերիկյան նավթի մեկ բարելի CFD գինը դարձավ 0.01 դոլար:
Ասում են, պահելու տեղ չկա, քանի որ աշխարհի տնտեսությունը դանդաղել է և սպառումը շատ նվազել, ու նաև ասում են, որ հիմա պահելու գինն է շատ թանկ (սրանք ֆյուչերսներ են, այսինքն ապագայում պայմանավորված գնով առնելու իրավունք): Ստացվում է շուկան մոտեցել է զրոյի, սակայն իրական գինը նավթի տարել մտցրել են պահելու և տեղափոխելու գնի մեջ: Կարելի է նաև ենթադրել, որ նավթի գինը շուկայից «հանել» են, այսինքն շուկան չի կարողանում նավթի գին որոշել»։