ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը հերքում է «Կենտրոն» սպասարկման գրասենյակի հարակից տարածքում գործող մի իրավաբանական ընկերության աշխատակցի միջոցով գումար աշխատելու մասին ԶԼՄ-ներում տարածված լուրերը։
«Սիրելի՛ ժողովուրդ
Մեր կայքը շարունակաբար թարմացման է ենթարկվում և ընձեռնում է հնարավորություն կատարել առցանց դիմումի ներկայացում Կադաստրի կոմիտե:
Համակարգից օգտվելու համար, որոշ դեպքերում, անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որի պահանջը բխում է հենց ձեր շահերից: Այն տալիս է հնարավորություն պահպանել անձնական տվյալները և իդենտիֆիկացնել անշարժ գույքի սեփականատիրոջը դիմում գրելու ընթացքում:
Առկա են նաև բազմաթիվ այլ դիմումի տեսակներ, որոնց առցանց ներկայացման համար բավարար է միայն գրանցումը համակարգում:
Օգտվեք առցանց ծառայություններից՝ մնալով տանը, պաշտպանելով ձեր առողջությունը»,-այս մասին հայտարարել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: