Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում այս տարի կհիմնանորոգվի Նորամարգի ճանապարհահատվածը՝ մոտ 4 կմ երկարությամբ։
Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից։
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2019 թվականին մարզում հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚ Տ-2-33-Դեղձուտ (1.36 կմ)‚ Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ (2.7 կմ) ճանապարհահատվածները:
Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ) և Տ-2-38-Այգեզարդ (2.1 կմ) ճանապարհահատվածների բարեկարգման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, դրանք ամբողջությամբ կավարտվեն առաջիկա ամիսներին։
Վերոնշյալ ճանապարհահատվածները համայնքները կապում են միջպետական և հանրապետական ավտոճանապարհներին՝ դյուրացնելով և բարելավելով քաղաքացիների կյանքը: