Աշխատանք՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում․ աշխատավարձը՝ 310 հազար դրամ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է Տեսչական մարմնում քաղաքացիական ծառայության Երևան քաղաքի տարածքային կենտրոնի պետի (ծածկագիր` 66-28.1-Ղ3-1) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին․

  Հիմնական  գործառույթները.

  1. ապահովում է տնտեսավարող սուբյեկտների կողմից դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները, ներառյալ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումները,
  2. ապահովում է դեղեր ներմուծող և արտահանող, դեղատնային գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից գովազդի մասին օրենսդրության կատարման նկատմամբ ստուգումների, վարչական վարույթների իրականացման աշխատանքները,
  3. ապահովում է դեղի ստեղծման, նախակլինիկական հետազոտության, կլինիկական փորձարկման, արտադրության, պատրաստման, դեղաբուսական հումքի մշակման, ներմուծման, արտահանման, փոխադրման, պահպանման, իրացման, բաշխման, կիրառման, տեղեկատվության տարածման, ոչնչացման նկատմամբ վերահսկողական աշխատանքները,
  4. ապահովում է իր իրավասության շրջանակներում իրականացվող ստուգումների արդյունքներով բացահայտված խախտումների վերաբերյալ օրենքով սահմանված դեպքերում պարտադիր կատարման հանձնարարականների կազմման աշխատանքները՝ սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար,
  5. ապահովում է «Լիցենզավորման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների և պայմանների խախտումների վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրերի կազմման աշխատանքները՝ լիցենզավորող մարմիններին ներկայացնելու նպատակով, ինչպես նաև ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների և պայմանների խախտումների վերաբերյալ միջնորդագրերի կազմման աշխատանքները՝ թույլտվություն տրամադրող մարմիններին ներկայացնելու նպատակով,
  6. ապահովում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով նախատեսված իր իրավասության սահմաններում բժշկական փաստաթղթերի լրացման, դրանց պահպանման, շրջանառության նկատմամբ վերահսկողական աշխատանքները,
  7. ապահովում է «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացման աշխատանքները,
  8. ապահովում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողական աշխատանքները,
  9. ապահովում է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքով նախատեսված իր իրավասության սահմաններում վերահսկողական աշխատանքները,
  10. ապահովում է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողական աշխատանքները,
  11. ապահովում է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողական աշխատանքները պարտադիր բժշկական խորհրդատվության և հետազոտության նկատմամբ,
  12. ապահովում է մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների, բժշկական օգնության և սպասարկման, մարդու օրգանների և հյուսվածքների, արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության գովազդների նկատմամբ վերահսկողական աշխատանքները,
  13. ապահովում է առողջապահության և առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի (այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի) պահանջների խախտման դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով անհրաժեշտ նյութերի նախապատրաստման աշխատանքները,
  14. ապահովում է առողջապահության և առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացման աշխատանքների իրականացումը,
  15. ապահովում է տնտեսավարող սուբյեկտների կողմից (բացառությամբ սննդամթերքի և ոչ պարենային արտադրանքի անվտանգության բնագավառների օրենսդրության պահանջների) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման ու սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողական աշխատանքները,
  16. ապահովում է վարակիչ, մասնագիտական (պրոֆեսիոնալ) ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտումը (հայտնաբերումը) և դրանց կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման նկատմամբ վերահսկողական աշխատանքները,
  17. ապահովում է սննդային գործոնով պայմանավորված` վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների hայտնաբերման դեպքում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին տեղեկացման աշխատանքները և դրանց առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աշխատանքներում համագործակցությունը,
  18. ապահովում է վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերման և վերահսկողության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակման աշխատանքները,
  19. ապահովում է վերահսկողության շրջանակներում սանիտարահիգիենիկ փորձաքննության ու լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով նմուշառման և գործիքային չափումների իրականացման աշխատանքները,
  20. ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ կարանտին սահմանելու մասին որոշման ընդունման վերաբերյալ իրավասու մարմիններ առաջարկություն ներկայացնելու հետ կապված աշխատանքները,
  21. ապահովում է ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման համաձայն՝ նախնական և պարբերական բժշկական զննության չենթարկված անձանց օրենքով սահմանված դեպքերում և կարգով աշխատանքի չթույլատրելու մասին որոշման կայացման վերաբերյալ Տեսչական մարմնի ղեկավարին  առաջարկության ներկայացման աշխատանքները,
  22. ապահովում է վարակիչ հիվանդությունների օջախներում, որտեղ առկա են վարակիչ, այդ թվում՝ մակաբուծային հիվանդությունների առաջացման և տարածման համար պայմաններ՝ ախտահանման, միջատների կամ կրծողների ոչնչացման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարգադրագիր տալու վերաբերյալ առաջարկության ներկայացման աշխատանքները,
  23. ապահովում է մարդու կյանքին և առողջությանն էական վտանգ սպառնացող խախտումների արձանագրման դեպքում, օրենքով սահմանված դեպքերում և կարգով ուսումնական և կրթական հաստատությունների, առողջապահական և մշակութային օբյեկտների գործունեությունը կասեցնելու մասին Տեսչական մարմնի ղեկավարին առաջարկության ներկայացման աշխատանքները,
  24. ապահովում է խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը կասեցնելու վերաբերյալ Տեսչական մարմնի ղեկավարին առաջարկության ներկայացման աշխատանքները, եթե ջրի որակը չի համապատասխանել սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին և առաջացել է մարդու առողջության վրա ազդեցության էական վտանգ,
  25. ապահովում է բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին իրազեկման աշխատանքները,
  26. ապահովում է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ վերահսկողական աշխատանքները,
  27. ապահովում է մասնագիտական հիվանդության (կամ թունավորման) վերջնական ախտորոշման նպատակով, ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշման հավելված 4-ով հաստատված կարգի համաձայն, աշխատողի աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրի, ինչպես նաև տվյալ մասնագիտական հիվանդության (թունավորման) զարգացման վրա արտադրական միջավայրի հնարավոր ազդեցության մասին եզրակացության տրամադրման աշխատանքները,
  28. ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարչական վարույթների հարուցման, ստուգումների և ուսումնասիրությունների իրականացման աշխատանքները,
  29. ապահովում է մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման աշխատանքները, Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկների ձևավորման և ներկայացման աշխատանքները։

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

բարձրագույն կրթություն,

հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առողջապահության կամ ստուգումների կազմակերպման և անցկացման բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ.

գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

  1. Իրավական գիտելիքներ՝

       1) Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական ոլորտը կարգավորող և տվյալ պաշտոնների առանձնահատկություններից բխող օրենսդրական ակտերի իմացություն.

      ՀՀ Սահմանադրություն.

      ՀՀ աշխատանքային օրենսգիրք.

      ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք.

      ՀՀ քաղաքացիական օրենսգիրք.

      ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք.

      «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրք.

      «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք.

      «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք.

      «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք.

      «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենք.

      «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք.

      «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք.

      «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք.

      «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք.

      «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենք.

      «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենք.

     «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենք.

     «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենք.

     «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենք.

     «Դեղերի մասին» ՀՀ օրենք.

     «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք.

      «Գովազդի մասին» ՀՀ օրենք:

2) Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական ոլորտը կարգավորող և տվյալ պաշտոնների առանձնահատկություններից բխող ենթաօրենսդրական ակտերի իմացություն.

        Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշում.

        Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշում.

       Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) հաշվառման ու ծառայողական քննության կարգը, դժբախտ դեպքերի հաշվառման ու ծառայողական քննության կարգը, մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 25-ի N 121 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 458-Ն որոշում,

       Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 755-Լ որոշում.

       Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղման պայմաններն ու կարգը սահմանելու մասին» N 1239-Ն որոշում.

      Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, ներմուծման կամ արտահանման նպատակով փորձաքննության իրականացման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու, ինչպես նաև  կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 202-Ն որոշում.

       Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի Հայաստանի Հանրապետությունում դեղի պետական գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման, ինչպես նաև գրանցումը, վերագրանցումը, հավաստագրի ժամկետի երկարաձգումը մերժելու, գրանցումը կասեցնելու, ուժը կորցրած ճանաչելու, այդ նպատակներով իրականացվող փորձաքննությունների կարգերը, ինչպես նաև հետգրանցումային փոփոխությունների ներկայացման և փորձաքննության կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, գրանցված դեղի նոր գրանցում չպահանջող փոփոխություն ների ցանկը, մասնագիտական դիտարկման և այլ երկրների իրավասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 162-Ն որոշումը:

  1. Այլ գիտելիքներ

1)ՀՀ կառավարության առաջնահերթությունների, ծրագրերի, ռազմավարությունների իմացություն:

2)Իրավական ակտի նախագիծ կազմելու համար անհրաժեշտ մեթոդաբանության իմացություն:

3)Համակարգչից և այլ տեխնիկական միջոցներից օգտվելու համար անհրաժեշտ ծրագրերի  իմացություն:

4)Գործնական գրագրության, փաստաթղթերի, գրավոր տեքստերի գրագետ  շարադրման սկզբունքների և կանոնների իմացություն:

5)Գործնական վիճակագրություն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ:

6)Գործնական վերլուծություն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ:

7)Մարդկային ռեսուրսների կառավարման վերաբերյալ  տեսական գիտելիքներ:

8) Ռուսերենի (ազատ) տիրապետում:

Անհրաժեշտ կոմպետենցիաներն են՝

Ընդհանրական կոմպետենցիաներ՝

  1. Աշխատակազմի կառավարում
  2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  3. Որոշումների կայացում
  4. Ծրագրերի կառավարում
  5. Խնդրի լուծում
  6. Բարեվարքություն

Ընտրանքային կոմպետենցիաներ՝

1.Փոփոխությունների կառավարում

2.Կոնֆլիկտների կառավարում

3.Բողոքների բավարարում

4.Ժամանակի կառավարում

5.Ելույթների նախապատրաստում և կազմակերպում

6.Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում

Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև նշված թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

Աշխատավարձը՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմում է 310.858 (երեք հարյուր տասը հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների հետ հարցազրույց:

Տեղեկացվում է, որ.

վերը  նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է.

        Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով՝

         1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

         2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

        3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

        4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

        5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

 

        Դիմող  ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում` Տեսչական մարմնի ղեկավարի անունով (դիմումը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջների  բավարարումը  հավաստող փաստաթղթերի` դիպլոմ (ների),  վկայական (ների),
  • աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) լուսապատճենները,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային  տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի լուսապատճենը.
  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,
  • համառոտ ինքնակենսագրական՝ CV
  • երկու լուսանկար 3×4 սմ չափսի:

     Հայաստանի Հանրապետության քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:

     Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

     Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմին /հասցե՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան 129, հեռ (010) 65-05-53/:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 22.04.2020թ., ժամը 13.00-ն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել