«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
Այն հաճախորդներին, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։
Այն հաճախորդներին, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ):
Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։
Այն հաճախորդները, որոնք ժամկետանց են դարձել 2020 թվականի մարտի 15-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, իրենց գծով ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տվյալները չեն արտացոլվի ACRA վարկային պատմության զեկույցում։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նշվածը չի ազատում վարկային պարտավորությունները մարելու պարտականությունից։
Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19)-ի տարածման կանխարգելիչ միջոցառումները, մասնաճյուղերում հաճախորդների մեծ հոսքից և կուտակումներից խուսափելու համար, հորդորում ենք վճարումներն իրականացնել առցանց համակարգերի կամ վճարային տերմինալների միջոցով։
Այլ հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել 012 700 000՝ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերություն։