Արսեն Թորոսյանի հրամանով հաստատվել է Covid-19 վարակով հաստատված, կոնտակտավոր և կասկածելի երեխաների, նորածիանների, հղիների ու ծննդկանների տեսակավորման և ուղղորդման ընթացակարգը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ապրիլի 10-ին հրաման է ստորագրել Covid-19 վարակով հաստատված, կոնտակտավոր և կասկածելի երեխաների, նորածիանների, հղիների ու ծննդկանների տեսակավորման և ուղղորդման ընթացակարգը հաստատելու մասին։ Հրամանում ասվում է․

1. Հաստատել

1) COVID-19 վարակով հաստատված, կոնտակտավոր և կասկածելի երեխաների տեսակավորման և ուղղորդման ընթացակարգը` համաձայն հավելված N1-ի,

2) COVID-19 վարակով հաստատված, կոնտակտավոր և կասկածելի հղիների ու ծննդկանների տեսակավորման և ուղղորդման ընթացակարգը` համաձայն հավելված N2-ի,

3) COVID-19 վարակով հաստատված մորից ծնված նորածինների տեսակավորման և ուղղորդման ընթացակարգը` համաձայն հավելված N3-ի:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետարանի առողջապահության, ՀՀ մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների պետերին և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին` առաջնորդվել սույն հրամանով հաստատված` տեսակավորման և ուղղորդման ընթացակարգերի դրույթներով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել