Քննարկվել է «Հին Երևան» ծրագրի ամբողջական փաթեթի հաստատման հարցը

«Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրի ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարությունը, նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք։

Մասնակիցներն արծարծել են «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի ամբողջական փաթեթի վերամշակմանն ու դրա հեռանկարային հաստատմանը վերաբերող հարցեր:

«Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը նախատեսված է իրականացնել գլխավոր պողոտայի տարածքում` մոտ 2.2 հա մակերեսով Աբովյան, Փ.Բուզանդ, Ե. Կողբացի և Արամի փողոցներով սահմանափակվող թաղամասում: Պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի և 20 դարասկզբի բնակելի տների բնօրինակներն են` միաձուլված ներքին բակերով և այգիներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել