Առողջապահության նախարարությունը՝ կորոնավիրուսից մահացած 2 պացիենտների մասին

Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ Այս մասին հայտնում է առոջղապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։

Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 28 նոր դեպք և 54 առողջացածներ»,-նշում է նա։

Հավելենք, որապրիլի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 1067, որից 265-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 786, բացասական թեստերը եղել են՝ 8316-ը, մահվան դեպքերը՝ 16-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել