ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 1067, որից 265-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 786, բացասական թեստերը եղել են՝ 8316-ը, մահվան դեպքերը՝ 16-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1039, էր, բուժվածները՝ 211-ը, փաստացի բուժվողները՝ 814-ը, բացասական թեստերը՝ 7637-ը, մահվան դեպքերը՝ 14-ը: