Առաջարկելու եմ այս աջակցությունը ուղղվի բազմանդամ կամ բազմազավակ ընտանիքներին, միայնակ ապրող տարեցներին․ պատգամավոր

Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադարձել է կառավարության կողմից ընդունված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառմանը, որով այն քաղաքացիներին, որոնց կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել՝ բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը, ապա կազմած գումարի վճարի 50% -ի չափով աջակցություն կտրամադրի պետությունը։

«Մարզերում այն մարդիկ, ովքեր վառում են փայտ, նշանակում է կարողացել են գնել 1 կուբամետր փայտը 20-25000 դրամով կամ եթե ողջ տարին կարողանում են ունենալ վառելիք աթար` նշանակում է ունեն միջինում 5 և ավել խոշոր եղջերավոր անասուն (կաթ վաճառելով էլ կապրեն)։ Սա էլ նշանակում է, որ էս մարդկանց քիչ % ունի 7500 դրամի կարիքը։

Հաշվի առնենք այն հանգամանքը նաև, որ շատ տեղեր գազաֆիկացված չէ և հոսանքի սպառումը չի կարող չգերազանցել 5000 դրամը։
Այսօր առաջարկելու եմ այս աջակցությունը ուղղվի բազմանդամ կամ բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև միայնակ ապրող տարեցներին, որտեղ մեծ աջակցություն չէ, բայց հոգսի թեթևացում է։ Կարծում եմ սա է այս հարցի հնարավոր լուծումը, եթե սխալվում եմ, ապա առաջարկեք այլ տարբերակներ։

Սա էլ է փոքրիկ առիթ կարևորելու բազմազավակությունը։ Եթե անգամ ծրագրից կօգտվեն միջինից լավ ապրող բազմազավակ ընտանիքներ, դա ինձ էլի կուրախացնի, քանի որ այդ ընտանիքները նաև մտածել են մեր դեմոգրաֆիայի (և ոչ միայն) մասին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել