Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 9 անձ է բուժում ստանում

Շիրակի մարզպետարանի կայքի տեղեկացմամբ տարածման սկզբից մինչ այս պահը մարզում ֆիքսվել է 20 վարակակիր՝ 8 անձ առողջացել և դուրս է գրվել, որոնցից 3-ն այսօր, ընդ որում նրանցից մեկը 86 տարեկան քաղաքացի, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Այս պահին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 9 շիրակցի հիվանդ է բուժում ստանում:

Ցավոք հիվանդության արդյունքում ունեցել ենք մեկ մահվան ելք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունեն 400-ից ավել քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1039-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել