Ձեռքերի ու շփման այս պատկերը քանի օր էր նկատում էի, հեռու կանգնում, որ չխանգարեմ հոր և աղջկա կարոտալից հայացքին․ Նարեկ Վանեսյան

Առողջապահության կազմակերպիչ, Երևանի կարանտինային վայրերի ղեկավար Նարեկ Վանեսյանը լուսանկար է հրապարկե, որտեղ պատկերված է երկու բուժաշխատողների՝ հոր և աղջկա հանդիպումը։

«Կյանքն ինչ հետաքրքիր է…
Նկարում բուժծառայության փոխգնդապետ Արմեն Մարտիրոսյանն է, ով իմ զինծառայության ժամանակ եղել է Արմավիրի ուսումնական բրիգադայի բուժծառայության պետը, ում հետ պայքարել ենք զորամասում դիզինտերիայի վերացման համար: Նկարում աղջնակը փոխգնդապետի աղջիկն է՝ Զառա Մարտիրոսյանը, ով՝ լինելով էնդոկրինալոգիայի օրդինատոր մեր կամավորական թիմի կազմում, հայրենանվեր ծառայություն է մատուցում COVID-19-ի կապակցությամբ մեր հայրենակից կոնտակտավորներին:

Ձեռքերի ու շփման այս պատկերը քանի օր էր նկատում էի, հեռու կանգնում, որ չխանգարեմ հոր և աղջկա կարոտալից հայացքին, բայց վերջը որոշեցի նկարեմ:
P.S. Գեները չեն ոչնչանում, բայց մնացեք տանը, որ Զառան ու մնացած կամավորները շուտ գնան տուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել