«Ուշադրություն, կեղծ վերնագիր է:
Լրատվամիջոցի գործընկերները, ցավոք խեղաթյուրել են (եւ ցավոք, ոչ առաջին անգամ) պաշտոնյայի՝ այս դեպքում, քաղաքապետի տեղակալի ասածը:
Իրականում, կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար առանձնացվել է «Սուրբ Աստվածամայր» բ/կ միայն ծննդատան շենքը, ինչի մասին քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն ասել է ասուլիսի ժամանակ: Ի դեպ, ծննդատունը հիվանդանոցի հիմնական մասնաշենքից կիլոմետրերով հեռու է գտնվում»,-նշում է ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։