Կառավարությունն ապրիլի 13-ի, Սուրբ Զատիկին հաջորդող աշխատանքային օրը չի տեղափոխվի: Իրավաբան․net-ը հայտնում է, որ օրվա տեղափոխության մասին որոշումը կառավարությունը պետք է հրապարակեր վերջին նիստի ժամանակ, ապրիլի 9-ին, սակայն այդպիսի որոշում չեղավ։
Այսպիսով, ապրիլի 13-ը կլինի աշխատանքային օր բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են իրենց աշխատանքը՝ արտակարգ դրության պայմաններում։
Նշենք, որ նախորդ տարի նույնպես Սուրբ Զատիկին հաջորդող օրը եղել է աշխատանքային, սակայն 2018-ին՝ ոչ աշխատանքային։