Առողջապահության ազգային ինստիտուտը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ համատեղ մեկնարկել է բժշկական տարբեր հաստատությունների բուժաշխատողների համար նոր կորոնավիրուսի (COVID-19) նմուշառման ուղղված դասընթացների շարք:
Այս մասին տեղեկացնում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։
Այսօրվա դասընթացին մասնակցել են Երևանի տարբեր պոլիկնիլիկաների բուժաշխատողներ։
Դասընթացի նպատակ է Հայաստանի Հանրապետությունում բուժաշխատողների նոր կորոնավիրուսային վարակի նմուշառման մասնագիտական պատրաստվածության բարձրացումը:
Դասընթացները կրում են շարունակական բնույթ։