Առողջապահության կազմակերպիչ, Երևանի կարանտինային վայրերի ղեկավար Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Հենց հիմա այս մեկուսարանում սպասում ենք մեր հայրենակիցների հերթական խմբին, կամավորների նոր խմբով: Կամավորների այս խումբն առանձնանում է նրանով, որ ունեն օրեր առաջ անցած մեկ ամբողջական փորձաշրջան մեկ այլ մեկուսարանում և մի քանի օր տանն ուժերը հավաքելուց և հարազատներից կարոտն առնելուց հետո, նորից դիմել են Ազգային Բժշկական Պալատ-ին՝ հերթական 14-օրյա հայրենանվեր ծառայությունը մեր հայրենակիցներին մատուցելու համար:
Հպարտանում եմ բոլորովդ: Իսկ մեր քաղաքացիները չեն մոռանում մնալ տանը, որ մենք էլ շուտ տուն գնանք»: