Անխուսափելի է․ մենք արտակարգ դրությունը պետք է մեկ ամսով երկարեցնենք․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 11-ին, ուղիղ եթերում հայտնեց, որ կառավարությունում երկու օր է ինչ խորհրդակցություններ են անցկացվում արտակարգ դրության վերաբերյալ, քանի որ այն ապրիլի 14-ին ավարտվում է։

Այս մասին նա նշեց․ «Անխուսափելի է, որ մենք արտակարգ դրությունը պետք է երկարացնենք»։ Նրա խոսքով, սա շատ կարևոր քայլ է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար։

Ինչ վերաբերում է առկա սահմանափակումներին, վարչապետը նշեց․ «Մենք չենք կարող ամբողջությամբ փակվել և որոշել ենք, որ արտակարգ դրության նոր երկարացման պայմաններում կամ հենց երկուշաբթի օրվանից մի շարք գործունեության տեսակներ ամբողջությամբ թուլատրելի կլինեն»։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց առաջիկա հիշատակի ու տոնական օրերի մասին՝ Շուշիի ազատագրման, Հայրենական պատերազմի հաղթանակի և այլն՝ հավելելով, որ մայիսի 1-ին, 8-ին, 9-ին մեծ տոնակատարություններ չեն լինի, սահմանափակումներ կմտցվեն։

«Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ»,-ասաց վարչապետը։

Հանրային տրանսպորտի աշխատանքն առաջիկա շրջանում ևս կարգելվի, քանի որ այն բարձր ռիսկայնություն ունեցող կետեր են, կսահմանվի նաև, որ այն տնտեսվարողները, որոնք իրավունք կունենան աշխատանքները կատարել, ապա աշխատակիցների փոխադրումները պետք է կազմակերպեն իրենց միջոցներով՝ աշխատողներին հավելյալ չծանրաբեռնելու համար։

Ավելի ուշ պարետատունը կսահմանի, թե որտեղ, ինչ պայմաններով, ինչ թերթիկներով հնարավոր կլինի դուրս գալ տնից։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Սուրբ Զատկին տոնին սպասվող միջոցառումներին, նա նշեց, որ բոլոր տոնակատարությունները եկեղեցիներում կանցկացվեն դռնփակ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել