Ապրիլի 7-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 51-ամյա Կարեն Պապիկյանը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապրիլի 10-ին, ժամը 10.00-ին, տղամարդը հայտնաբերվել է Նաիրի Զարյան փողոցում և ներկայացվել ոստիկանության Մասիսի բաժին: