Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 6-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի ղեկավարները, Երևանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցները և Երևանի վարչական շրջանների ղեկավարները։
Պարգևատրումներից ամենաբարձրը կազմել է 560 հազար դրամ, ընդհանուր առմամբ պարգևատրվել է 102 աշխատակից, գումարը կազմել է 29 միլիոն 17 հազար դրամ։