Կեսգիշերային քննարկում ունեինք Երևանի կարանտինի գրասենյակում․ Նարեկ Վանեսյան

Առողջապահության կազմակերպիչ, Երևանի կարանտինային վայրերի ղեկավար Նարեկ Վանեսյանը հայտնում է, որ ապրիլի 10-ի ուշ երեկոյան քննարկում են կազմակերպել։

«Կեսգիշերային քննարկում ունեինք Երևանի կարանտինի գրասենյակում՝ Երևանում տեղակայված բոլոր մեկուսարանների կառավարիչների մասնակցությամբ: Կառավարիչները զեկուցել են կատարված ընթացիկ աշխատանքների մասին, կատարվել են լրացուցիչ հրահանգավորումներ և ներկայացվել ՀՀ առողջապահության նախարարի հերթական հանձնարարականներն ու քննարկվել ընդհանուր այլ հարցեր:

Հ․Գ. Գրասենյակ մտնելուց առաջ բոլորը մանրակրիտ ախտահանվել են և սենյակը թե սկզբից, և թե հանդիպման ավարտից հետո սահմանված կարգով ախտահանվել է»,-նշում է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել