Զորամասերի հրամանատարներին տրվել են ցուցումներ առաջիկա աշխատանքների իրականացման վերաբերյալ

Ապրիլի 9-ին 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանի ղեկավարությամբ ամփոփվել են 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում զորամիավորման և ենթակա զորամասերի կատարած աշխատանքները։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Քննարկվել են զորամասերում առկա իրավիճակը և առօրյա ծառայության կազմակերպման հետ կապված հարցեր, զորամասերի հրամանատարներին տրվել են ցուցումներ առաջիկա աշխատանքների իրականացման վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել